Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Մոսկվայից հաստատել են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Այո, Մոսկվայից հաստատում են նման հանդիպման հնարավորությունը։ Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում հանդիպման հնարավորությունը։